երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Թրամփը չգիտի՝ կհանդիպի՞ Պուտինի հետ Սաուդյան Արաբիայում, թե՞ ոչ

Թրամփը չգիտի՝ կհանդիպի՞ Պուտինի հետ Սաուդյան Արաբիայում, թե՞ ոչ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չգիտի՝ կհանդիպի՞ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սաուդյան Արաբիա կատարելիք այցի ժամանակ, թե՞ ոչ։

Սպիտակ տունը նախկինում հայտարարել էր, որ Թրամփի այցը Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և Կատար կկայանա մայիսի 13-ից 16-ը։

«Չգիտեմ», – Սպիտակ տան լրագրողներին ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նա կհանդիպի Պուտինի հետ Սաուդյան Արաբիայում։

Թրամփը նախկինում խոստովանել էր՝ քիչ հավանական է, որ հանդիպի Ռուսաստանի առաջնորդի հետ Սաուդյան Արաբիայում, սակայն հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա այս ուղևորությունից հետո։

  • Կիսվել: