ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Թրամփը ցանկանում է ավարտել հրադադարի գործարքը Գազայում մինչեւ պաշտոնն ստանձնելը. Axios

Թրամփը ցանկանում է ավարտել հրադադարի գործարքը Գազայում մինչեւ պաշտոնն ստանձնելը. Axios

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ավարտել Գազայում հրադադարի եւ պատանդների ազատ արձակման գործարքը մինչեւ պաշտոնն ստանձնելը, Axios-ի հարցազրույցում հայտնել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը։

Հրադադարը Գազայում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման վերջին շրջանի գլխավոր առաջնահերթություններից էր, բայց որեւէ առաջընթացի բացակայությունը վերջին շաբաթներին վկայում է այն մասին, որ դա կարող է ձեռնտու լինել Թրամփին։

Իսրայելական պաշտոնատար անձինք կարծում են, որ Թրամփի վարչակազմը կարող է այլ մոտեցում որդեգրել Գազայում, թե ինչպիսին պետք է լինի «օրը պատերազմից հետո»։ Բայց Գրեմն ասել է, որը Թրամփը ցանկանում է գործարքը կնքել որքան հնարավոր է շուտ, ցանկալի է՝ մինչեւ պաշտոնն ստանձնելը, գրել է ամերիկյան լրատվամիջոցը։

ՀԱՄԱՍ-ը նախկինի պես Գազայում պահում է 101 պատանդ, այդ թվում յոթ ամերիկացի քաղաքացու։ Իսրայելական հետախուզական ծառայությունները կարծում են, որ նրանց մոտ կեսը դեռ ողջ է։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ պատերազմի ավելի քան մեկ տարվա ընթացքում զոհվել է ավելի քան 44 000 պաղեստինցի։

«Թրամփը լի է վճռականությամբ՝ ազատ արձակել պատանդներին եւ աջակցել հրադադարի հաստատմանը։ Նա ցանկանում է, որպեսզի դա տեղի ունենա այժմ,- ասել է Գրեմը։- Ես ցանկանում եմ, որպեսզի մարդիկ Իսրայելում եւ տարածաշրջանում իմանան, որ Թրամփը կենտրոնացած է պատանդների խնդրի վրա։ Նա ցանկանում է, որպեսզի դադարեցվեն սպանությունները եւ մարտական գործողությունները։

Գրեմը հույս է հայտնել, որ Թրամփը եւ Բայդենի վարչակազմը կաշխատեն միասին անցումային փուլում, «որպեսզի ազատ արձակեն պատանդներին եւ հասնեն հրադադարի»։

Սենատորը նշել է, որ Թրամփը պետք է գործարք կնքի Գազայի վերաբերյալ նախքան տարածաշրջանում իր կարեւոր արտքաին քաղաքական նպատակների վրա կենտրոնանալը, ինչպիսին են հարաբերությունների կարգավորումը Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ եւ «տարածաշրջանային դաշինքն Իրանի դեմ»։

  • Կիսվել: