շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Թրամփին առաջադրել են կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակի թեկնածու

Թրամփին առաջադրել են կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակի թեկնածու

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել են կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակի թեկնածու: Նրա թեկնածությունն առաջադրել է հանրապետական կոնգրեսական Մեթ Գետցը: Նա ասել է, թե Թրամփի նախագահության օրոք Միացյալ Նահանգները հաջողություններ է գրանցել և՛ ներքին, և՛ արտաքին բնագավառներում:

 

Ըստ օրենքի` կոնգրեսականները կարող են խոսնակի պաշտոնում առաջադրել ոչ միայն օրենսդիրներին, այլև այլ անձանց: Թրամփը հայտնել է Քևին ՄըքՔարթնիին սատարելու մասին և կուսակիցներին կոչ է արել քվեարկել նրա օգտին, սակայն երեկ ՄըքՔարթնիի ընտրությունը հերթական անգամ ձախողվել է: Ընտրվելու համար անհրաժեշտ է 218 քվե, մինչդեռ մի խումբ հանրապետականներ հայտարարել են, որ դեմ են ՄըքՔարթնիի ընտրությանը: Ընտրված կոնգրեսն իրականում չի կարողանում կատարել իր պարտականությունները, քանի որ խոսնակ չի ընտրվում, իսկ օրենսդիրները չեն կարողանում երդմամբ ստանձնել մանդատները և սկսել օրենսդրական աշխատանքը:

  • Կիսվել: