Թրամփի վարչակազմն Իրանի հետ պատերազմի վեց օրվա արժեքը ավելի քան 11 միլիարդ դոլար է գնահատել. Reuters
Իրավիճակին ծանոթ աղբյուրի տվյալներով՝ ԱՄՆնախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաներն այս շաբաթ Կոնգրեսում փակ դռների հետևում անցկացված ճեպազրույցի ժամանակ գնահատել են, որ Իրանի հետ պատերազմի առաջին վեց օրերը Միացյալ Նահանգներին արժեցել են առնվազն 11,3 միլիարդ դոլար, հաղորդում է Reuters-ը։
Երեքշաբթի սենատորներին ներկայացված այդ թիվը չի արտացոլում հակամարտության ամբողջական արժեքը, սակայն տրամադրվել է օրենսդիրներին, որոնք մարտական գործողությունների ընթացքի վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ են պահանջել։
Կոնգրեսականների մի քանի օգնականներ նշել են, որ Սպիտակ տունը շուտով կարող է Կոնգրեսին դիմել պատերազմի համար լրացուցիչ ֆինանսավորման խնդրանքով։ Պաշտոնյաներից ոմանց գնահատմամբ՝ գումարը կարող է հասնել մինչև 50 միլիարդ դոլարի, թեև մյուսներն այդ թիվը մեղմացված են համարում։
Վարչակազմը դեռևս չի հրապարակել հակամարտության պաշտոնական արժեքի գնահատականը կամ չի տվել դրա տևողության հստակ կանխատեսում։ Չորեքշաբթի Կենտուկիում Թրամփը հայտարարել է, թե «մենք հաղթել ենք» պատերազմում, սակայն Միացյալ Նահանգները կշարունակի մարտական գործողությունները՝ գործն ավարտին հասցնելու համար։


