Թրամփի մաքսատուրքերն անօրինական են․ ԱՄՆ Գերագույն դատարան
ԱՄՆ Գերագույն դատարանը որոշում է կայացրել նախագահ Դոնալդ Թրամփի դեմ՝ նրա մաքսատուրքային ագրեսիվ քաղաքականության վերաբերյալ վեճի շրջանակներում:
Փետրվարի 20-ին երկրի բարձրագույն դատարանը որոշել է, որ Թրամփը գերազանցել է իր նախագահական լիազորությունները՝ կիրառելով արտակարգ օրենսդրությունը՝ ԱՄՆ տասնյակ առևտրային գործընկերների, այդ թվում՝ ԵՄ երկրների նկատմամբ մեծ մաքսատուրքեր սահմանելու համար:
Դոնալդ Թրամփը Գերագույն դատարանի որոշումն «ամոթալի» է անվանել:
Դատավճռով մաքսատուրքերի սահմանումը զրկվում է իրավական հիմքից: Նախագահի թիմն արդեն զգուշացրել է, որ եթե նրանք պարտվեն դատարանում, կփորձեն գործածել իրավական այլ մեխանիզմներ՝ իրենց քաղաքականությունը շարունակելու համար:
Դեռևս պարզ չէ, թե ինչպես է ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը ազդելու նման առևտրային գործարքներում համաձայնեցված սակագների վրա, և արդյոք ընկերությունները հետ կստանան արդեն վճարված գումարները։


