շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Թրամփի կարծիքով՝ արժե, որ Իսրայելը հարվածի  Իրանի միջուկային օբյեկտներին

Թրամփի կարծիքով՝ արժե, որ Իսրայելը հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կարոլինայի նահանգում ընտրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ Իսրայելը կարող է հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ հայտնել էր, որ նպատակահարմար չի համարում Իսրայելի կողմից Իրանի տարածքում գտնվող միջուկային օբյեկտներին խփելը։ «Ես կարծում եմ, որ նա [Բայդենը] իրավացի չէ։ Մի՞թե դա թիրախ չէ, որին դուք կարող էիք հարված հասցնել։ Միջուկայնի զենքը ամենամեծ ռիսկն է,- ասել է նա՝ մեկնաբանելով ամերիկյան վարչակազմի գործող ղեկավարի խոսքերը։- Երբ նրան հարցրել են այդ մասին, պատասխանը պետք է լիներ հետեւյալը. սկզբում խփել միջուկային օբյեկտներին եւ հետո միայն անհանգստանալ մնացածի մասին»։

Թրամփն ավելացրել է, որ ԱՄՆ-ը «պետք է պատրաստ լինի» իրադարձությունների նման զարգացմանը։

The New Yorker ամերիկյան ամսագիրը գրել է, որ իսրայելական ՌՕՈւ-ն չի կարողանա ոչնչացնել Իրանի միջուկային ենթակառուցվածքն առանց ԱՄՆ օգնության։ Դա հատկապես վերաբերում է Ֆորդոյի ուրանի հարստացման ստորգետնյա օբյեկտին, որը գտնվում է Թեհրանից հարավ։ Այդ օբյեկտը, կարծում են լրագրողները, կարող է ոչնչացնել միայն ամերիկյան ՌՕՈւ-ն։

  • Կիսվել: