ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Տոմսկի վրայով արտասովոր պայծառ երկնաքար է անցել (տեսանյութեր, լուսանկարներ)

Տոմսկի վրայով արտասովոր պայծառ երկնաքար է անցել (տեսանյութեր, լուսանկարներ)

ՌԴ Տոմսկի շրջանի բնակիչները պայծառ բոլիդի թռիչքի ականատեսն են դարձել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ «ՎԿոնտակտե» սոցցանցի AstroAlert էջին հղումով։

Միջադեպի ականատեսներին հաջողվել է ֆիքսել բոլիդի թռիչքից որոշ կադրեր։ Հաղորդվում է, որ արտասովոր օբյեկտը երկնքում նկատվել է տեղական ժամանակով ժամը 00։15-ին (երևանյան ժամանակով ժամը 21։15-ին)։

«Թռիչքի տեւողությունը եղել է ավելի քան ութ վայրկյան, ինչը վկայում է ցածր արագության մասին (վայրկյանում 30 կիլոմետրից ոչ ավելի)»,- ասված է հաղորդագրության մեջ։ Օբյեկտը թողել է լայն լուսավոր հետք, որը շողշողում էր տարբեր գույներով՝ բաց կանաչ, բաց կապույտ և այլն։

Ինչպես հաղորդում է «Արգումենտի ի ֆակտի» թերթը, Տոմսկի պլանետարիումի աստղագետ-դիտորդ Եվգենի Պարֆենովը կարծում է, որ խոսքը շատ պայծառ երկնաքարի մասին է։

«Արտաքինից այն կարծես ոչ մեծ բոլիդ էր, ինչը շատ պայծառ երկնաքար է: Ամենայն հավանականությամբ, ոչինչ չի ընկել գետնին: Դա փոքր տիեզերական օբյեկտ էր», - փորձագետի խոսքերն է մեջբերում պարբերականը:

Нет описания.

  • Կիսվել: