կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Թոմ Քաթինան իր աջակցությունն է հայտնել Հայաստանի և Արցախի ժողովրդին

Թոմ Քաթինան իր աջակցությունն է հայտնել Հայաստանի և Արցախի ժողովրդին

«Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինան Թվիթերի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ աջակցություն հայտնելով Արցախի և Հայաստանի ժողովրդին:

«Ողջույն, ես բժիշկ Թոմ Քաթինան եմ, սա իմ կին Նազիման է և մեր որդի Ֆրենսիսը: Մենք գտնվում ենք Սուդանի Նուբայի լեռներում: Մենք ցանկանում ենք Արցախի և ամբողջ Հայաստանի ժողովրդին հորդորել ուժեղ մնալ: Մենք այստեղ՝ Նուբայում, ամեն օր աղոթում ենք ձեզ համար: Հաշվի առնելով հակամարտություններում մեր փորձառությունը՝ մենք շատ լավ գիտենք, թե հիմա ինչի միջով եք անցնում: Իմացե՛ք, որ մենք ձեզ հետ ենք, և ուժե՛ղ մնացեք»,- ասել է Թոմ Քաթինան:

 

  • Կիսվել: