չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
ՏԿԵ նախարարը ծանոթացել է Ջրվեժի մանկապարտեզի շինարարության ընթացքին

ՏԿԵ նախարարը ծանոթացել է Ջրվեժի մանկապարտեզի շինարարության ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում մարզպետի և համայնքապետի ուղեկցությամբ ծանոթացել է Ջրվեժի մանկապարտեզի շինարարության ընթացքին։

2020 և 2021 թթ. սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Ջրվեժ բնակավայրում հիմքից կառուցվում է նոր մանկապարտեզ: Այս համայնքում նախկինում երբեք մանկապարտեզ չի գործել, բնակավայրի երեխաները հաճախում են հարակից համայնքների, այդ թվում՝ Երևանի մանկապարտեզներ:

Մանկապարտեզը նախատեսված է շուրջ 190 երեխայի համար, գործելու է 8 խմբով: Մանկապարտեզի կառուցման աշխատանքները կավարտվեն այս տարի:

Գույքի ձեռքբերման համար Ջրվեժ համայնքը 2022 թ․ սուբվենցիոն ծրագրով հայտ է ներկայացրել Կառավարություն:

  • Կիսվել: