Times of Israel. Թրամփը կորոշի Իրանի պատերազմը դադարեցնել Նեթանյահուի հետ միասին
Իրանում գործողությունը դադարեցնելու որոշումը կկայացնեն Վաշինգտոնը և Երուսաղեմը համատեղ, մարտի 8-ին The Times of Israel-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Կարծում եմ՝ սա համատեղ որոշում է... Մենք (ես և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն) այստեղ խոսել ենք։ Ես որոշում կկայացնեմ ճիշտ ժամանակին, բայց ամեն ինչ հաշվի կառնվի», - ընդգծել է ամերիկացի առաջնորդը։
Նա հայտարարել է, որ Իրանը մտադիր է հասնել Իսրայելի և դրա հետ կապված ամեն ինչի անհետացմանը։
«Մենք միասին աշխատեցինք։ Մենք ոչնչացրինք մի երկիր, որը ցանկանում էր ոչնչացնել Իսրայելը», - եզրափակել է ԱՄՆ նախագահը։


