երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Tiffany-ն դադարեցնում Է ալմաստների գնումը Ռուսաստանում

Tiffany-ն դադարեցնում Է ալմաստների գնումը Ռուսաստանում

Bloomberg գործակալությունը, վկայակոչելով ամերիկյան Tiffany & Co-ի հայտարարությունը, գրում է, որ ընկերությունը դադարեցրել Է ալմաստների գնումը Ռուսաստանում, ինչպես նաեւ ռուսական ծագման ադամանդների գնումը:

«Tiffany -ն դադարեցրել է Ռուսաստանից բոլոր ալմաստների, ինչպես նաեւ ռուսական ծագում ունեցող ադամանդների գնումը՝ անկախ նրանից, թե որտեղ են դրանք հղկվել եւ մշակվել», – գործակալությունը մեջբերել է ընկերության հայտարարությունը:

 

Միեւնույն ժամանակ, Ինչպես նշում Է գործակալությունը, ամենայն հավանականությամբ, Tiffany-ն կշարունակի քարեր գնել, որոնք արդյունահանվել են մինչեւ ուկրաինական հակամարտության սկսվելը, որոնք հղկվել եւ մշակվել են ընկերության մատակարարների կողմից այլ երկրներում:

  • Կիսվել: