ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Թեհրանը թույլ չտվեց կտրել Իրանի և Հայաստանի միջև կապի հնագույն ճանապարհը. Աբդոլլահյան

Թեհրանը թույլ չտվեց կտրել Իրանի և Հայաստանի միջև կապի հնագույն ճանապարհը. Աբդոլլահյան

Իրանը թույլ չտվեց տարածաշրջանում իրականացնել այն պլանը, ըստ որի՝ Հայաստանը կկտրվեր Իրանից։ Այս մասին Rasadnews հեռուստաալիքի «Ժողովրդավարության դաշտ» վավերագրական ֆիլմին տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։

«Տարածաշրջանում իրականացվեց շատ վտանգավոր սցենար, ըստ որի՝ պիտի փոխվեր  տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը։ Նույնիսկ ջանքեր են գործադրվել կտրել Իրանի և Հայաստանի միջև կապի հնագույն ճանապարհը։ Իրանը դա թույլ չի տվել»,- ասել է Աբդոլլահյանը։

Նրա խոսքով, Իսլամական Հանրապետությունը դա արել է նույնիսկ հյուսիսարեւմտյան սահմանների զորավարժություններից առաջ։

«Մենք փորձել ենք խնդիրը լուծել քաղաքական ճանապարհով»,- հավելել է նախարարը։

  • Կիսվել: