չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Թեհրանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար․ ԻԻՀ ԱԳՆ տեղակալ

Թեհրանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար․ ԻԻՀ ԱԳՆ տեղակալ

Իրանը պատրաստ է հնարավորինս շուտ համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին:

Նրա խոսքով՝ Թեհրանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար և հույս ունի, որ Վաշինգտոնը կցուցաբերի նույն պատրաստակամությունը։

Պաշտոնյան հավելել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելը կլինի «իրական ռիսկ»։

«Իրանի վրա ամերիկյան հարձակումը կլինի իրական ռիսկ։ Բոլորը պետք է իմանան, որ պատերազմ սկսելը հնարավոր է, բայց դրա ավարտը այդքան էլ հեշտ չէ»,-նշել է Մաջիդ Թախտ-Ռավանչին:

  • Կիսվել: