երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Թեհրանը կոշտ պատասխան կտա Իսրայելի արկածախնդրությանը. Արաղչի

Թեհրանը կոշտ պատասխան կտա Իսրայելի արկածախնդրությանը. Արաղչի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ զրույցում, նշելով, որ Թեհրանն աջակցում է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանն ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թեհրանը կոշտ պատասխան կտա Իսրայելի արկածախնդրությանը, գրում է parstoday.ir-ը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Անտոնիո Գուտերեշի հետ երեքշաբթի օրը կայացած հեռախոսազրույցում Աբբաս Արաղչին անդրադարձել է Գազայում շարունակվող ցեղասպանության հետևանքով առաջացած մարդասիրական աղետալի իրավիճակին և Լիբանանի դեմ Սիոնիստական ռեժիմի ագրեսիային։ Նա Անտոնիո Գուտերերշին կոչ է արել օգտագործել բոլոր հնարավորությունները՝ դադարեցնելու իսրայելական ռեժիմի հանցագործություններն ու ագրեսիան և մարդասիրական օգնություն ուղարկել Լիբանան և Գազա։

Վերահաստատելով Իրանի սկզբունքային դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման անհրաժեշտության վերաբերյալ՝ Արաղչին պարզաբանել է, որ Իրանը, համակողմանի ջանքեր է գործադրելում տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար և կոշտ կարձագանքի Սիոնիստական ռեժիմի ցանկացած արկածախնդրության։

Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ տարածաշրջանում անապահովության տարածման հետևանքների պատասխանատվությունը կրելու է ռեժիմը և նրա գլխավոր աջակից ԱՄՆ-ը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Գազայի և Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումներից հետո տարածաշրջանում լարվածության աճի, և պատերազմին վերջ տալու համար քաղաքական լուծման հասնելու Գազայի և Լիբանանի պատերազմի հետևանքով տուժածներին և տեղահանվածներին ջանքերի և օգնություն տրամադրելու առնչությամբ։

Ընդգծելով Լիբանանի ինքնիշխանության պաշտպանության կարևորությունը՝ Գուտերեշը գնահատել է կազմակերպության խաղաղապահ ուժերի շարունակական տեղակայումը հարավային Լիբանանում՝ չնայած այդ ուժերի դեմ ուղղված սպառնալիքներին։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Եմենում տիրող իրավիճակի և այս երկրում հումանիտար իրավիճակի շուրջ։

 

  • Կիսվել: