շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Թեհրանը Բաքվից իրանցի դիվանագետների արտաքսումն անվանել է բարիդրացիության սկզբունքների խախտում

Թեհրանը Բաքվից իրանցի դիվանագետների արտաքսումն անվանել է բարիդրացիության սկզբունքների խախտում

Իրանը կարծում է, որ ադրբեջանական կողմի գործողությունները պերսոնա նոն գրատա հայտարարված իրանցի դիվանագետների նկատմամբ հակասում են բարիդրացիության սկզբունքներին։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին։

«Մենք գտնում ենք, որ Ադրբեջանի Հանրապետության կառավարության այս պահվածքը հակասում է բարիդրացիության սկզբունքներին»,-մեջբերում է Իրանի ԱԳՆ-ն իր Telegram ալիքում։

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը կոչ է արել Բաքվին «փոխադարձ հարգանք ցուցաբերել, շարժվել դեպի բարիդրացիություն», ինչպես նաև «հեռու մնալ» «տարածաշրջանի թշնամիներից», այդ թվում՝ Իսրայելի «սիոնիստներից»։

Ապրիլի 6-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Բաքվում Իրանի դեսպանատան չորս աշխատակիցներ հայտարարվել են պերսոնա նոն գրատա, նրանց հանձնարարվել է 48 ժամվա ընթացքում լքել Ադրբեջանի տարածքը։ Իրանի դեսպանին արտահայտվել է «վճռական դժգոհություն Ադրբեջանի դեմ իր երկրի վերջին սադրիչ գործողությունների կապակցությամբ»։

  • Կիսվել: