ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Թեհրանում տեղի կունենա միջազգային համաժողով Գազայի հատվածի իրավիճակի վերաբերյալ

Թեհրանում տեղի կունենա միջազգային համաժողով Գազայի հատվածի իրավիճակի վերաբերյալ

Շաբաթ օրը Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղի կունենա միջազգային համաժողով Պաղեստինի վերաբերյալ, որի նպատակն է Գազայի աջակցությունը եւ Իսրայելին ստիպելը, որ դադարեցնի ռազմական գործողությունները Գազայի հատվածում, տեղեկացրել է Tasnim-ը։

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նասեր Քանաանին տեղեկացրել է, որ մեկօրյա համաժողովին կմասնակցեն կառավարական պաշտոնյաներ, նշանավոր քաղաքական եւ հոգեւոր գործիչներ, մտավորականության եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ ավելի քան 50 երկրներից։

«Մասնակիցները կքննարկեն Գազայում եւ Արեւմտյան ափին պաղեստինցի ժողովրդի միջազգային աջակցության ուժեղացման պլանները, ճնշում կգործադրեն Իսրայելի վրա՝ ռազմական գործողությունները դադարեցնելու եւ անկլավի շրջափակումը հանելու նպատակով, ինչպես նաեւ կաջակցեն միջազգային հումանիտար օգնության առաքմանը Պաղեստին»,- ավելացրել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: