կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Իրանի մի քանի պաշտոնյաների և մեկ կազմակերպության նկատմամբ Լոնդոնի կամայական և անհիմն պատժամիջոցների մասին հայտարարությունից հետո, Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Շերկլիֆը կանչվել է ԻԻՀ ԱԳՆ, գրում է parstoday.com-ը:

Իրանում վերջին անկարգություններին միջամտության քաղաքականության շրջանակում, երկուշաբթի օրը Բրիտանիայի կառավարությունը պատժամիջոցների ցանկում է ներառել Իրանի բարոյական անվտանգության ոստիկանության և անվտանգության ու քաղաքական ոլորտների մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների անունները:

Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լոնդոնի դեսպանին է փոխանցվել Թեհրանի խիստ բողոքն ընդդեմ Բրիտանիայի որոշման:

Մեծ Բրիտանիայի դեսպանը տեղեկացվել է, որ Իրանն իրեն իրավունք է վերապահում հակազդել այս որոշմանը: Դեսպանը նշել է, որ այդ մասին անմիջապես կհայտնի Լոնդոնի կառավարությանը։

Վերջին երեք շաբաթվա ընթացքում Բրիտանիայի դեսպանն ԻԻՀ ԱԳՆ է կանչվում արդեն երրորդ անգամ։

 

  • Կիսվել: