երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Թեհրանում կայացել է Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Թեհրանում կայացել է Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Թուրքիայի ԱԳ նախահար Մևլյութ Չավուշօղլուն երկուշաբթի Թեհրանում բանակցություններ է վարել իրանցի պաշտոնակից Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:

Աբդոլլահիանը նրան ընդունել է ԱԳՆ շենքում: Սա Չավուշօղլուի առաջին այցն է Թեհրան Աբդոլլահիանի՝ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելուց հետո:

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն հայտնել էր, որ նախարարների հանդիպման օրակարգում կլինեն սահմանային խնդիրներին, ինչպես համատեղ օգտագործվող ջրային ռեսուրսների կառավարմանն առնչվող հարցեր:

  • Կիսվել: