Թեհրանն Իսրայելի դաշնակիցներին նախազգուշացրել է Իրանի վրա հարձակվելու հետևանքների մասին
Իրանի իշխանությունները նախազգուշացրել են Իսրայելի դաշնակիցներին չօգնել նրան Իրանին հարվածներ հասցնելու հարցում: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
«Եթե որևէ երկիր աջակցություն ցուցաբերի ագրեսորին, մենք նրան կհամարենք մեղսակից և օրինական թիրախ: Մենք երկրներին խորհուրդ ենք տալիս չներքաշվել իսրայելական վարչակարգի և Իրանի դիմակայության մեջ և հեռու մնալ մարտերից», - հոկտեմբերի 3-ին հայտարարել են ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունում:
Մինչ այդ իսրայելական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խորհրդակցությունների հերթական փուլն է անցկացնում՝ քննարկելով, թե ինչպես և երբ պատասխանել Իրանին Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռների արձակման համար: