ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար:  Այս մասին հայտարարել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը։

«Երկուշաբթի օրը, որը համընկնում է հանգուցյալ հեղափոխության առաջնորդի հուղարկավորության թափորի հետ, Թեհրանի օդային տարածքը ամբողջությամբ կփակվի, և թռիչքներ չեն թույլատրվի», - հայտարարել է կազմակերպությունը։

Փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական հարվածներից զոհված գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողությունները տեղի կունենան հուլիսի 4-8-ը՝ Իրանի և Իրաքի տարբեր քաղաքներում, որտեղ գտնվում են շիաների գլխավոր սրբավայրերը։ Իսկ թաղման արարողությունը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ Խամենեիի հայրենի Մաշհադ քաղաքում։ Երկրի իշխանությունների գնահատմամբ՝ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը կմասնակցի 15-20 միլիոն մարդ։

 

  • Կիսվել: