Թեհրանի հակառակորդները տարածաշրջանի երկրներից մեկի աջակցությամբ պատրաստում են Իրանի կղզիներից մեկի գրավման փորձ․ Ղալիբաֆ
Թեհրանի հակառակորդները՝ տարածաշրջանի երկրներից մեկի աջակցությամբ, պատրաստում են Իրանի կղզիներից մեկի գրավման փորձ։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը:
Նա նշել է, որ հակառակորդի բոլոր տեղաշարժերը գտնվում են իրանական ուժերի լիակատար վերահսկողության տակ։
«Եթե նրանք նման քայլի դիմեն, այդ երկրի կենսական կարևոր ենթակառուցվածքները կխոցվեն առանց սահմանափակումների և կենթարկվեն անընդհատ հարձակումների»,-ասել է խոսնակը:


