երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թեհրանի «Էվին» բանտի հրդեհը մարվել է

Թեհրանի «Էվին» բանտի հրդեհը մարվել է

Իրանի Արդարադատության նախարարության մամուլի գրասենյակը հայտարարել է, որ Թեհրանի Էվին բանտի կարի արտադրամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է, գրում է parstoday.com-ը:

Ըստ այս հաղորդման՝ հրդեհը բռնկվել է շաբաթ երեկոյան՝ արտադրամասում մի խումբ բանտարկյալների միջև տեղի ունեցած կոնֆլիկտից հետո։

Հրդեհից անմիջապես հետո գործի է դրվել բանտի կանոնակարգը՝ իրավիճակը վերահսկելու համար, բանտում տեղակայված հրշեջ կայանն անմիջապես սկսել է հրդեհաշիջման աշխատանքները և հրդեհը մեկուսացվել է:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդմամբ՝ բանտում իրավիճակը կայունացնելու համար, օգնության են հասել ոստիկանները:

Բանտարկյալների միջև կոնֆլիկտը հարթվել է:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: