երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Տեղի է ունեցել Բաշար Ասադի երդմնակալության արարողությունը

Տեղի է ունեցել Բաշար Ասադի երդմնակալության արարողությունը

Դամասկոսում այսօր տեղի է ունեցել Սիրիայի նորընտիր նախագահ Բաշար Ասադի երդմնակալության արարողությունը, տեղեկացնում է Mehr-ը:

Նշվում է, որ պաշտոնական արարողությունն անցկացվել է արաբական երկրի խորհրդարանի խոսնակի, պատգամավորների, քաղաքական գործիչների, հոգևորականների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությամբ:

Հիշեցնենք, որ Բաշար Ասադն արաբական երկրի նախագահ է ընտրվել չորրորդ անգամ: Նրա օգտին քվեարկել է ընտրողների 95.1 տոկոսը:

Սիրիայի նախագահի ընտրություններն անցկացվել են 2021-ի մայիսի 26-ին:

 

  • Կիսվել: