Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ
Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով, հայտարարել է վարչապետ Ֆումիո Կիսիդան:
Մասնավորապես, նրա խոսքով ՝ կսառեցվեն ռուսաստանցիների կապիտալները եւ կարգելվի վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին:
«Սառեցվում են ֆինանսական կազմակերպությունների ակտիվները, ագրգել է սահմանվում այն ապևանքների արտահանման վրա, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով»,- հավելել է Ճապոնիայի վարչապետը հրատապ հրավիրաված մամուլի ասուլիսում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Վարչապետը նաեւ հայտնել է, որ Տոկիոն սահմանափակումներ է մտցնում ռուսական կազմակերպություններին կիսահաղորդիչների արտահանման համար, որոնք կապված են ռազմական ոլորտի հետ:


