ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ճապոնիան ցանկանում է Զելենսկուն հրավիրել Հիրոսիմայում կայանալիք G7 վեհաժողովին

Ճապոնիան ցանկանում է Զելենսկուն հրավիրել Հիրոսիմայում կայանալիք G7 վեհաժողովին

Ճապոնիան, որն այս տարի նախագահում է G7-ը, մտադիր է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հրավիրել մայիսի 19-21-ը Հիրոսիմայում կայանալիք G7-ի վեհաժողովին, գրում է Nikkei թերթը։

Տոկիոյի համար, գրում է Nikkei-ն, Ուկրաինայի վերաբերյալ G7-ի գործողությունների համակարգումը կարևոր քայլ է Թայվանի շուրջ հնարավոր հակամարտության նախապատրաստման համար, որի մեջ կարող է ներքաշվել Ճապոնիան։

Ճապոնիայի իշխանությունները կարծում են, որ հակամարտության դեպքում Չինաստանին պետք է օպերատիվ և կոշտ պատասխան տալ ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ միասին, ինչպես արվեց Մոսկվայի դեօքում՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։

  • Կիսվել: