հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Ճապոնիան արգելել է 300 ապրանքների ու տեխնոլոգիաների արտահանումը Ռուսաստան եւ Բելառուս

Ճապոնիան արգելել է 300 ապրանքների ու տեխնոլոգիաների արտահանումը Ռուսաստան եւ Բելառուս

Ճապոնիան կազմել է մոտ 300 ապրանքների և տեխնոլոգիաների ցուցակ, որոնց արտահանումը Ռուսաստան և Բելառուս կարգելվի այս ուրբաթ՝ մարտի 18-ից, հայտնում է Japan Today-ը:

Մասնավորապես, արգելվում է արտահանել կիսահաղորդիչներ, կապի և նավթավերամշակման սարքավորումներ, նորագույն նյութեր, միկրոչիպեր պատրաստող հաստոցների ծրագրեր եւ այլն:

Ճապոնիան ամբողջությամբ նաեւ արգելում է ցանկացած գործարար հարաբերություն Ռուսաստանի և Բելառուսի հիսուն ռազմական կազմակերպությունների և ձեռնարկությունների հետ, գրում է BBC-ն։

  • Կիսվել: