ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ճապոնացիները երեք տարի հետո առաջին անգամ եկել են պալատի մոտ՝ շնորհավորելու  կայսրի Նոր տարին

Ճապոնացիները երեք տարի հետո առաջին անգամ եկել են պալատի մոտ՝ շնորհավորելու կայսրի Նոր տարին

Համավարակից հետո, երեք տարվա մեջ առաջին անգամ, ճապոնացիները կարողացել են գալ Նարուհիտոյի պալատի մոտ, որպեսզի շնորհավորեն միապետի եւ նրա ընտանիքի Նոր տարին, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Վերջին անգամ նման հնարավորություն նրանք ունեցել էին 2020թ. հունվարի 2-ին, դրանից հետո ավանդական այցելությունները չեղարկվել էին COVID-19-ի տարածման մտավախություններից։ Այդ ժամանակ, ինչպես եւ նախորդ տարիներին, յուրաքանչյուր ցանկացող կարող էր գալ կայսերական պալատի համալիրի մոտ եւ, ինչ-որ ժամանակ հերթ կանգնելով, անցնել «երկակի կամրջի»՝ ամրոցի պատի կուզիկ կամրջի դարպասները եւ մտնել կայսերական պալատի դիմացի հրապարակ։ Իսկ հետո ողջունել կայսերական ընտանիքին, որն օրվա մեջ մի քանի անգամ դուրս է գալիս ապակեպատ պատշգամբ, իսկ կայսրը հավաքվածներին դիմում է շնորհավորական խոսքով։

Այս տարի, չնայած կորոնավիրուսի գրեթե բոլոր սահմանափակումների չեղարկմանը, պալատի հրապարակ այցելությունները տարբերվում են սովորականից։ Բոլոր ցանկացողները պետք է դեռեւս նոյեմբերին հայտեր ներկայացնեին, որոնցից վիճակախաղի մեթոդով ընտրվել են նրանք, ովքեր երկուշաբթի կարողացել են անձամբ տեսնել կայսրին։ Ինչպես տեղեկացրել է Կայսերական պալատի վարչությունը, 102 հազար ցանկացողներից ընտրվել է 9 606 մարդ։

Նրանք, ովքեր շահել են պալատի առջեւի հրապարակում հայտնվելու իրավունքը, հունվարի 2-ին հերթ են կանգնել տարածքի մուտքի ձախ կողմում։ Նրանց ներս են թողել միայն այն բանից հետո, երբ դուրս է եկել նախորդ խումբը՝ մեկուկես հազար մարդուց բաղկացած։ Կայսրը եւ նրա ընտանիքն այս անգամ ժողովրդի առջեւ են հայտնվելու վեց անգամ՝ տարբեր կազմով։

«Շնորհավորում եմ ձեր Նոր տարին։ Գրեթե երեք տարի մենք ստիպված ենք եղել դժվար ժամանակներ ապրել նոր կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով։ Անցել են այդ երեք տարիների օրերն ու ամիսները, եւ ես այսօր ուրախ եմ, որ կարող եմ ձեզ հետ միասին տոնել Նոր տարին։ Ես կարծում եմ, որ դեռ շատ դժվարություններ կան, բայց ցանկանում եմ, որպեսզի ձեզ համար սա լինի հանգիստ եւ լավ տարի։ Տարին սկսվել է, եւ ես աղոթում եմ մեր երկրի եւ աշխարհի մարդկանց երջանկության համար»,- ասել է միապետն այս տարի հպատակների առջեւ առաջին անգամ դուրս գալով։

Նրանք, որոնց բախտ չի վիճակվել հայտնվել հրապարակում, կարողացել են կայսրին շնորհավորել գրավոր։ Դրա համար, հաղթահարելով ոստիկանության եւ Կայսերական պալատի վարչության աշխատակիցների եռաշերտ պատնեշը՝ սանիտարահամաճարակային, իրերի եւ անձնի ստուգում մետաղորսիչով, պետք էր դարպասներով անցնելով մոտենալ վրաններին, որոնցում, շնորհավորական բացիկների վրա, պետք էր գրել անունը եւ շրջանը։ Երեկոյան Կայսերական պալատի վարչությունն ըստ դրանց հրապարակում է միապետին շնորհավորել եկածների թիվը։

  • Կիսվել: