երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Թբիլիսիում վերելակի ընկնելու հետևանքով երկու մարդու կյանք փրկել չի հաջողվել

Թբիլիսիում վերելակի ընկնելու հետևանքով երկու մարդու կյանք փրկել չի հաջողվել

Այսօր՝ հունվարի 14-ին, Վրաստանի մայրաքաղաք Թբիիլիսիի Վազիսուբանի թաղամասում վերելակի ընկնելու հետևանքով երկու մարդ է մահացել։ Տեղեկությունը հաստատել են Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից։ Հաղորդում է aliq. ge-ն։

Արտակարգ իրավիճակների ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր ժամանած փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել մահացած կնոջ ու տղամարդու դի։

Այս պահին դեպքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ չկան:

Հարկ է նշել, որ օրեր առաջ՝ հունվարի 7-ին, Թբիլիսիի Լոտկինի թաղամասում ևս վերելակ էր ընկել, ինչի հետևանքով երեք մարդ վնասվածքներ էր ստացել:

  • Կիսվել: