ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Թբիլիսիում բողոքի ակցիան ամբողջ գիշեր չի դադարել. ոստիկաններին դեռ չի հաջողվել ցրել ցուցարարներին

Թբիլիսիում բողոքի ակցիան ամբողջ գիշեր չի դադարել. ոստիկաններին դեռ չի հաջողվել ցրել ցուցարարներին

Տեղական ժամանակով առավոտյան ժամը 9-ի դրությամբ Վրաստանի ոստիկանությանը դեռ չի հաջողվել ցրել Թբիլիսիի բողոքի ակցիան, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։

Ջրցան մեքենաներով և արցունքաբեր գազով մի շարք հարձակումներից հետո ցուցարարներն աստիճանաբար նահանջել են Ռուսթավելի պողոտայից և այժմ գտնվում են Ճավճավաձեի փողոցի վրա՝ Թբիլիսիի պետական ​​համալսարանի առաջին մասնաշենքի մոտ, հենց այն վայրում, որտեղ մի քանի օր առաջ ցրվել էր վրանային քաղաքը։ 

Ինչպես հայտնում են լրատվամիջոցները՝ հղում անելով «Ջավախաձե» Telegram ալիքին, այս գիշեր ոստիկանությունը չի մասնակցել ցուցարարների զանգվածային ցուցադրական ծեծին։

«Երեկ ոստիկանի կողմից ցուցարարի գլխին ոտքով հարվածելու կադրերից հետո, ըստ երևույթին, ոստիկանությանը հրահանգ է տրվել գործել օրենքի սահմաններում․.. Այսօր վրացական դրոշներով երկու ցուցարարներ ցուցադրաբար քայլեցին դեպի ոստիկանական շղթան։ Եվ հենց ոստիկանները նետվեցին նրանց վրա, նահանջելու հրաման լսվեց։ Շրջակայքում 20 տեսախցիկ կար, և հերթական սկանդալը ձեռնտու չէր իշխանություններին։ Իսկ երբ առավոտյան ժամը 7-ին ոստիկանությունը սկսեց ցրել ցույցը, ՆԳՆ աշխատակիցներից մեկին վրացական դրոշ տվեցին»,- գրում է աղբյուրը։

  • Կիսվել: