երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թբիլիսիի մետրոյում հակառուսական գրություններով պաստառներ են փակցվել

Թբիլիսիի մետրոյում հակառուսական գրություններով պաստառներ են փակցվել

Թբիլիսիի մետրոպոլիտենի կանգառներում «Ռուսաստանն է պատերազմ ուզում, ոչ թե Արևմուտքը, սուտ մի՛ տարածեք, ապատեղեկատվությունը վիրավորում է հերոսների հիշատակը» գրությամբ պաստառներ են տեղադրվել, գրում է  Aliq.ge-ն։

«Վստահելի տեղեկատվության կոալիցիային» պատկանող պաստառները պաստառները տեղադրվել մետրոպոլիտենի հինգ կայարաններում։

«Վստահելի տեղեկատվության կոալիցիան» ստեղծվել է անցյալ տարի և ներառում է մի քանի հասարակական կազմակերպություններ։

Կոալիցիայի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ակցիայի նպատակը ապատեղեկատվության և հակաարևմտյան քարոզչության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումն է և այդ սպառնալիքներին արձագանքելու միասնական ազգային և հասարակական մոտեցում մշակելը:

  • Կիսվել: