երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ երկաթուղու տոմսը թանկացել է

Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ երկաթուղու տոմսը թանկացել է

Հուլիսի 25-ից, Թբիլիսիից Բաթումի և հակառակ ուղղությամբ շարժվող գնացքների տոմսերի արժեքը կբարձրանա։ Գինը բարձրանում է բոլոր դասերի ուղևորների համար: Ամենաբարձր աճը կվերաբերի ամենաէժան տոմսերին: Այս մասին փոխանցում է aliq.ge-ն:

  • երկրորդ կարգի տոմսերը 25 լարիի փոխարեն կարժենան 34 լարի (գինը բարձրանում է 36 տոկոսով);
  • առաջին կարգի տոմսերը՝  60 լարիի փոխարեն կարժենան 74 լարի (23 տոկոս);
  • Բիզնես կարգի տոմսերը՝ 100 լարիի փոխարեն կարժենան 124 լարի (24 տոկոս)

«Այլընտրանքային տրանսպորտով երթևեկության սակագները սիստեմատիկորեն բարձրանում են: Չնայած ընկերության ծախսերը մասնակի փոխհատուցելու նպատակով ճանապարհածախսի թանկացմանը, երկաթուղային տրանսպորտով երթևեկության սակագինը դեռ մնում է ավելի էժան՝ համեմատած այլընտրանքային տրանսպորտի հետ», — ասել են երկաթուղու կազմակերպությունից։

Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ ուսանողների, պատերազմի վետերանների և երկաթուղու աշխատողների համար նախատեսված բոլոր զեղչերը կշարունակեն գործել:

 

  • Կիսվել: