Թայֆուն՝ Ճապոնիայի Իբարակի նահանգում
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է «Չան-հոմ» թայֆունը, հայտնել է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը, տեղեկացնում է Ինտերֆաքսը:
Նշվում է, որ գործակալությունից հավելել են, որ թայֆունը Ճապոնիայի Իբարակի նահանգ է հասել տեղական ժամանակով ժամը 20:00-ին:
Ցիկլոնը շարժվում է ոչ բնորոշ հետագծով՝ արևելքից հարավ-արևմուտք, մինչդեռ սովորաբար թայֆունները Ճապոնիա են գալիս հարավից: Այդ կապակցությամբ գործակալությունում նախազգուշացնում են ցածրադիր շրջաններում սողանքների, ջրհեղեղների, ինչպես նաև քամու ուժեղ պոռթկումների մասին:



