շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Տարածաշրջանում տեղի ունեցող դրական զարգացումների վերաբերյալ Նեթանյահուի և Սունակի զայրույթը տարօրինակ չէ. Քանանի

Տարածաշրջանում տեղի ունեցող դրական զարգացումների վերաբերյալ Նեթանյահուի և Սունակի զայրույթը տարօրինակ չէ. Քանանի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակն արձագանքելով Լոնդոնում Բրիտանիայի և Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետների հանդիպմանը, ընդգծել է.-«Տարօրինակ չէ այս երկուսի զայրույթը տարածաշրջանի դրական զարգացումների վերաբերյալ», գրում է parstoday.ir-ը:

Նասեր Քանանին արձագանքելով Բրիտանիայի և Սիոնիստական ռեժիմի վարչապետներ Ռիշի Սունակի և Բենիամին Նեթանյահուի հանդիպման վերաբերյալ հրապարակված լուրերին, ասել է,-«Հաշվի առնելով այդ երկու ռեժիմների մութ անցյալը և այն փաստը,որ այսօր տարածաշրջանում տեղի ունեցող դրական իրադարձությունների ականատես ենք,տարօրինակ չէ ,որ այս երկուսը դժգոհ ու զայրացած են տարածաշրջանի իրադարձություններից և փորձում են թուլացնել և նույնիսկ խափանել այս գործընթացը»:

Քանանին հավելել է. «Պատմության հեգնանքներից է, որ երկու ռեժիմներ, որոնցից մեկը գոյություն ունի օկուպացիայի և հանցագործությունների հիման վրա, իսկ մյուս ռեժիմը, որի ռազմատենչ և խռովարար քաղաքականությունը կարելի է տեսնել ողջ տարածաշրջանում, լկտիաբար մեղադրում են Իրանի Իսլամական Հանրապետությանը»։ .

Նա հստակեցրել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը, վերստին ընդգծելով հարևան երկրների հետ հարաբերությունների ամրապնդման կարևորությունը և տարածաշրջանում ընդհանուր անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, հիշեցնում է Սիոնիստական ​​ռեժիմին աջակցող երկրների միջազգային պատասխանատվությունն այդ ռեժիմի կողմից մարդու իրավունքների և միջազգային օրենքների խախտման հանցագործությունների նկատմամբ»:

 

  • Կիսվել: