երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Տարածաշրջանի երկրներն ավելի լավ գիտեն իրենց խնդիրները. Թուրքիայի արտգործնախարար

Տարածաշրջանի երկրներն ավելի լավ գիտեն իրենց խնդիրները. Թուրքիայի արտգործնախարար

Հարավային Կովկասի երկրները մյուսներից լավ գիտեն իրենց խնդիրները և կարող են ինքնուրույն լուծել դրանք։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում «3+3» հարթակի նիստի բացման ժամանակ։
 
«Մեր տարածաշրջանում ընթացող բուռն գործընթացները, պատերազմները, հումանիտար աղետը և դաժանության պարույրը, որն Իսրայելը ստեղծել է Մերձավոր Արևելքում, ևս մեկ անգամ հաստատում են տարածաշրջանային մակարդակով երկխոսության և համագործակցության կարևորությունը: Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ մեր մոտեցումը հիմնված է տարածաշրջանային պատասխանատվության ըմբռնման վրա։ Մենք կարծում ենք, որ տարածաշրջանային երկրներն ավելի լավ գիտեն և կարող են լուծել տարածաշրջանային խնդիրները», – ասել է նա։
 
Թուրքական դիվանագիտության ղեկավարը հայտնել է, որ հանդիպման ավարտին ակնկալվում է համատեղ հռչակագիր ընդունել։

  • Կիսվել: