Տարածաշրջանային իրավիճակը ցույց է տալիս, որ ռազմական անվտանգության սպառնալիքները բարձր մակարդակի վրա կլինեն․ Լուկաշենկո
Տարածաշրջանում տիրող իրավիճակը եւ դրա զարգացման կանխատեսումները հստակ ցույց են տալիս, որ մոտակա եւ միջնաժամկետ հեռանկարում մեր երկրի ռազմական անվտանգությանը սպառնացող վտանգները լինելու են բարձր մակարդակի վրա։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտպանության նախարարության ղեկավարության հանդիպման ժամանակ, հաղորդում է БЕЛТА-ն։
Նրա խոսքով՝ երկրի անվտանգությունն իրենից եւ առաջին հերթին ՊՆ ղեկավարությունից պահանջում է ապահովել Բելառուսի զինված ուժերի մարտունակության պատշաճ մակարդակը։ «Հանգիստ չի լինի․․․Ես ուզում եմ ձեզնից լսել ձեր կարծիքը Ուկրաինայի իրավիճակի եւ այն մասին, թե ինչ է մեզ սովորեցնում այս փորձը: Այսօր մենք արդեն տեսնում ենք Ուկրաինայում ռազմական գործողության անցկացման առանձնահատկությունները»,- ասել է նա։
Լուկաշենկոն ասել է, որ տեղեկություններ կան Բելառուսի արեւմտյան սահմանների մոտ զորքերի խմբավորումների գործողությունների բնույթի եւ քանակի շարունակվող աճի մասին։