շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Թալիբները կրակ են բացել Քաբուլում բողոքի ակցիա անցկացնող կանանց վրա

Թալիբները կրակ են բացել Քաբուլում բողոքի ակցիա անցկացնող կանանց վրա

Թալիբները կրակ են բացել Քաբուլում կանանց հարցերով նախկին նախարարության մոտ ակցիա անցկացնող ցուցարարների վրա: Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ կանայք հավաքվել են նախկին նախարարության շենքի մոտ և պահանջել «աշխատանք, սնունդ և ազատություն»: Թալիբները բողոքի ցույցը դադարեցնելու համար կանանց վրա կրակ են բացել, սակայն հայտնի չէ՝ տուժածներ կան, թե ոչ: Ակցիայի ժամանակ լուսանկարահանումը և տեսանկարահանումն արգելված են եղել։ 

Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց հետո կանանց իրավունքները շարունակում են սահմանափակվել:

  • Կիսվել: