երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի նախագահները հավերժական բարեկամության հռչակագիր են ստորագրել

Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի նախագահները հավերժական բարեկամության հռչակագիր են ստորագրել

Տաջիկստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի նախագահներ Էմոմալի Ռահմոնը, Սադիր Ժապարովը և Շավկաթ Միրզիյոևը ստորագրել են պայմանագիր երեք հանրապետությունների սահմանակետի վերաբերյալ։ Արարողությունը տեղի է ունեցել Տաջիկստանի հյուսիսի Սողդիի մարզի վարչական կենտրոն Խուջանդում պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ: Այդ մասին դեպքի վայրից հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Բացի այդ, ղեկավարներն ստորագրել են Խուջանդի հավերժական բարեկամության հռչակագիրը։ Միջոցառումը տեղի է ունեցել Տաջիկստանի ղեկավարի նստավայրում՝ Խուջանդից ոչ հեռու գտնվող Գուլիստոնում։

Բացի այդ, Տաջիկստանի և Ղրղզստանի նախագահներ Էմոմալի Ռահմոնը և Սադիր Ժապարովը Խուջանդում ստորագրել են երկու երկրների միջև սահմանի վերաբերյալ վավերացված փաստաթղթերի փոխանակման մասին արձանագրությունը:

 

 

  • Կիսվել: