Տաջիկստանի նախագահը ժամանել է Ադրբեջան
Պետական այցով Ադրբեջան է ժամանել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Այցի օրակարգի մասին մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Նշենք, որ սա վերջին երեք ամսվա ընթացքում ՀԱՊԿ-ի անդամ չորրորդ երկրի ղեկավարի այցն է Ադրբեջան: Մարտին՝ Ղազախստանի, ապրիլին՝ Ղրղըզստանի ղեկավարները, այս ամիս էլ՝ Բելառուսի նախագահը Բաքվից բացի այցելել են նաեւ Ֆիզուլի, Շուշի։