երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սուրբ Սոֆիայի տաճարը թողնել «չեզոք տարածք». Վրաց ուղղափառ եկեղեցին կոչը

Սուրբ Սոֆիայի տաճարը թողնել «չեզոք տարածք». Վրաց ուղղափառ եկեղեցին կոչը

Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի հնարավոր փոփոխման մասին հայտարարություն է տարածել՝ կապված այն բանի հետ, որ Թուրքիայի պետական խորհուրդը մտադիր է այժմ թանգարան հանդիսացող տաճարը վերածել  մզկիթի, տեեկացնում է «Գրուզիա-օնլայն»-ը։

Ինչպես ասվում է Պատրիարքարանի հայտարարության մեջ՝ Թբիլիսիում հետեւում են գրեթե 1000 տարի առաջ կառուցված եւ նշանավոր քրիստոնեական եկեղեցի հանդիսացող Սուրբ Սոֆիայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին. «Հայտնի է, որ թուրքական կողմի հայտարարությունը պայմանավորված էր մի շարք պատճառներով: Այնուամենայնիվ, այժմ, երբ մարդկությունը բախվում է բազմաթիվ գլոբալ մարտահրավերների, շատ կարեւոր է քրիստոնյաների եւ մահմեդականների միջեւ լավ հարաբերությունների պահպանումն ու ամրապնդումը: Մենք կարծում ենք, որ եթե Սուրբ Սոֆիան մնա չեզոք տարածք, դա կլինի իմաստուն որոշում»:
 
Վրաց ուղղափառ եկեղեցին հավաստիացնում է, որ «հարգում է Թուրքիայի ինքնիշխանությունը»: Միևնույն ժամանակ Պատրիարքարանը հույս ունի, որ «բարեկամական պետությանը» ուղղված այդպիսի կոչը կընկալվի ոչ թե որպես միջամտություն նրա ներքին գործերին, այլ որպես ամենահին ուղղափառ եկեղեցիներից մեկի դիրքորոշում եւ հոգու ցավի արտահայտություն։
 
Պատրիարքարանից նշել են. «Հուսով ենք, որ Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ բարիդրացիական, բարեկամական եւ ռազմավարական հարաբերությունները կշարունակվեն խորանալ, ինչը օգուտ կբերի երկու երկրներին»:

  • Կիսվել: