Սունակը Ուկրաինային խոստացել է երկարաժամկետ աջակցություն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Լոնդոնը երկարաժամկետ հեռանկարում կշարունակի աջակցել Կիևին, հայտնում է Sky News-ը՝ վկայակոչելով Դաունինգ Սթրիթի ներկայացուցչին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վարչապետն ասել է, որ Ուկրաինան կարող է հույս դնել Միացյալ Թագավորության վրա, որը կշարունակի աջակցել երկարաժամկետ հեռանկարում»,- ասել է ներկայացուցիչը։
Ըստ Սունակի՝ աշխատանքներ են տարվում Ուկրաինային լրացուցիչ տեխնիկա տրամադրելու ուղղությամբ «առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում՝ ապահովելու Ուկրաինայի հաղթանակը մարտի դաշտում»:


