ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ստոլտենբերգը սպառնացել է Ռուսաստանի սահմանների մոտ ուժեր ավելացնել

Ստոլտենբերգը սպառնացել է Ռուսաստանի սահմանների մոտ ուժեր ավելացնել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ «ագրեսիայի» դեպքում դաշինքն իր ուժերը կտեղակայի Ռուսաստանի սահմանների մոտ, տեղեկացնում է Ռադիո Sputnik-ը:

Նշվում է, որ Ստոլտենբերգը, մասնավորապես, ասել է. ՛՛Եթե Ռուսաստանի նպատակն է ավելի քիչ ՆԱՏՕ-ի զորքեր ունենալ իր սահմաններին, ապա այս պարագայում նա կհասնի հակառակ արդյունքի: Ագրեսիայի դեպքում մենք այս անգամ ավելի շատ ուժեր կուղարկենք՛՛:

Նա նաև խոսել է Ռուսաստանի Դաշնության դեմ տնտեսական և քաղաքական պատժամիջոցների մասին և խոստացել օգնություն ցուցաբերել Կիևին:

Հիշեցնենք, որ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի միջև ավելի վաղ տեղի ունեցած բանակցությունների ժամանակ Մոսկվան պնդել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին սահմանակից նահանգներում զորքեր չտեղակայի:

  • Կիսվել: