չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Ստամբուլյան պայմանավորվածությունները չեն արգելում ՌԴ-ին շարունակել հատուկ գործողությունն Ուկրաինայում. ՌԴ ԱԳՆ

Ստամբուլյան պայմանավորվածությունները չեն արգելում ՌԴ-ին շարունակել հատուկ գործողությունն Ուկրաինայում. ՌԴ ԱԳՆ

Ստամբուլում հացահատիկի վերաբերյալ համաձայնագրերով Ռուսաստանի Դաշնության պարտավորությունները չեն արգելում շարունակել հատուկ գործողությունը Ուկրաինայում, ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ, ըստ Ստամբուլում ստորագրված համաձայնագրերի, հացահատիկի մատակարարման համար խոչընդոտներ չկան։

՛՛Օդեսայի նավահանգստի հացահատիկի տերմինալը գտնվում է ռազմական հատվածից զգալի հեռավորության վրա։ Ստամբուլում ստորագրված պայմանագրերի համաձայն՝ հացահատիկի մատակարարման համար խոչընդոտներ չկան, և մենք դրանք չենք ստեղծել՛՛,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

  • Կիսվել: