շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Կանգ չենք առնում». Ուկրաինայի պատվիրակությունը Ռուսաստանի ներկայացուցիչների հետ 3 ժամ շփումից հետո լքել է բանակցային գոտին

«Կանգ չենք առնում». Ուկրաինայի պատվիրակությունը Ռուսաստանի ներկայացուցիչների հետ 3 ժամ շփումից հետո լքել է բանակցային գոտին

Ուկրաինական պատվիրակությունը Ռուսաստանի ներկայացուցիչների հետ 3 ժամ շփումից հետո լքել է բանակցային գոտին՝ «Կանգ չենք առնում» խոսքերով։

Ստամբուլում տեղի ունեցող ռուս-ուկրաինական բանակցություններն այսօր կավարտվեն, վաղը չի շարունակվի։ Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերության լրագրողը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Բանակցությունները տևել են մոտ 4 ժամ, այժմ սպասվում է ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակի պաշտոնական հայտարարությունը։

Նշենք, որ ռուսական պատվիրակությունը, ինչպես բանակցությունների նախորդ փուլերում, գլխավորում էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Հանդիպումից հետո նախատեսվում է նրա մամուլի ասուլիսը։

  • Կիսվել: