երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Ստամբուլի պայթյունի մասին «The New York Times»-ի հոդվածը բարկացրել է թուրքերին

Ստամբուլի պայթյունի մասին «The New York Times»-ի հոդվածը բարկացրել է թուրքերին

Ամերիկյան հեղինակավոր «The New York Times» թերթն անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած պայթյունին, որի հետևանքով սպանվել էր 6, իսկ վիրավորվել՝ 81 քաղաքացի։ Նշվում է, որ տեղի ունեցածը մեծ վնաս է հասցրել տուրիզմի զարգացմանը Թուրքիայում:  Հաղորդում է Ermenihaber. am-ը։

Ամերիկյան թերթի այս դիտարկումը դժգություն է առաջացրել համացանցի թուրքական տիրույթում: Մասնավորապես թուրք օգտատերերն ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ թերթն անտեսել է տուժած մարդկանց և սևեռվել նյութականի վրա:

Թուրք օգտատերերից մեկն այդ կապակցությամբ սոցցանցի իր էջում գրառել է. «Միայն զբոսաշրջրջությա՞ն հարց էր։ Սա ի՞նչ տեսակետ է: Բա նման թշնամական ոճով նյու՞թ են գրում»:

Հիշեցնենք, որ Ստամբուլի կենտրոնական հետիոտնային պողոտայում պայթյուն իրականացրած  կինը նոյեմբերի 14-ի լուսադեմին ձերբակալվել է:  Ոստիկանության տարածած նոր հաղորդագրության մեջ նշվել է, որ ձերբակալվածը Սիրիայի քաղաքացի է Ալհամ Ալբասհիր անունով:

Նշվում է նաև, որ ձերբակալվածը խոստովանել է իր կապը «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության հետ կապը: (Հաղորդագրության մեջ նշված է կապը PKK-PYD-YPG-ի հետ, քանի որ պաշտոնական Անկարան Սիրիայի քրդական «Ժողովրդական միություն» կուսակցությանն (PYD) և դրա զինված կազմավորումները համարվող «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժերին» (YPG) համարում է ՔԲԿ-ի սիրիական ճյուղավորում):

 

  • Կիսվել: