շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Սպիտակ տունը կանխատեսում է Ուկրաինայում պատերազմի նոր փուլ մի քանի ամիս տևողությամբ

Սպիտակ տունը կանխատեսում է Ուկրաինայում պատերազմի նոր փուլ մի քանի ամիս տևողությամբ

Ռուսաստանը փոխում է պլանները Ուկրաինայում և պատրաստվում է պատերազմի նոր փուլին։ Այն կարող է տևել մի քանի ամիս կամ ավելի երկար: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը։

Սալիվանը նշել է, որ Ռուսաստանն այժմ կենտրոնացնում է ուժերը՝ փորձելով հարձակվել ուկրաինական զորքերի վրա Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում։ Հավանաբար, ռուսական զորքը կշարունակի արգելափակել Նիկոլաևը և հարձակվել Խարկովի վրա։

Պաշտոնյայի խոսքով՝ ռուսական զորքերը վերաբաշխվում են Ուկրաինայի հյուսիսից դեպի Դոնբաս։ Հավանաբար, ռուսական կողմը այնտեղ կտեղակայի լրացուցիչ գումարտակային մարտավարական խմբեր՝ տասնյակ հազարավոր զինվորներով։

ԱՄՆ-ն կանխատեսում է, որ Ռուսաստանը կկենտրոնանա Լուգանսկի և Դոնեցկի շրջանների ավելի լայն սահմանները գրավելու փորձերի վրա՝ նախկին ռազմական ձախողումները «քողարկելու» համար։

  • Կիսվել: