Սպիտակ տունն արձագանքել է ամերիկացի պաշտոնյաների նկատմամբ ՌԴ-ի սահմանած պատժամիջոցներին
Սպիտակ տունն արձագանքել է ամերիկացի պաշտոնյաների նկատմամբ Ռուսաստանի սահմանած պատժամիջոցներին՝ հայտարարելով, որ իրենք չեն ծրագրում այցելություններ Ռուսաստան և այնտեղ բանկային հաշիվներ չունեն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվան, ի պատասխան Վաշինգտոնի պատժամիջոցների, արգելել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և ԱՄՆ 12 այլ պաշտոնյաների մուտքը Ռուսաստան։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ: