շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Սպիտակ տնից հայտնել են, որ ուշադիր հետևում են Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին

Սպիտակ տնից հայտնել են, որ ուշադիր հետևում են Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Շոն Սավեթը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ու վարչակազմն ուշադիր հետևում են Սիրիայում ռազմական գործողություններին:

Նա իր թվիթերյան էջում, մասնավորապես, նշել է. «Նախագահ Բայդենը ու իր թիմն ուշադիր հետևում են Սիրիայում արտակարգ իրադարձություններին ու մշտական կապի մեջ են տարածաշրջանային գործընկերների հետ»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Reuters գործակալությունը, հղում անելով սիրիական բանակի բարձրաստիճան պաշտոնյաներին, պնդում է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը երկրում ռազմական գործողությունների ֆոնին լքել է մայրաքաղաք Դամասկոսը ու հեռացել «անհայտ ուղղությամբ»: Նույն գործակալության համաձայն՝ Ասադի ինքնաթիռը ռադարներից անհետացել է, հնարավոր է, որ Ասադը զոհված լինի:

  • Կիսվել: