շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտնել է, որ Բայդենի վարչակազմը մերժել է Ուկրաինայի օդում «ոչ թռիչքային» գոտի ստեղծելու կոչերը

Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտնել է, որ Բայդենի վարչակազմը մերժել է Ուկրաինայի օդում «ոչ թռիչքային» գոտի ստեղծելու կոչերը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մերժել է Ուկրաինայի օդում ՛՛ոչ թռիչքային՛՛ գոտի ստեղծելու կոչերը: Ըստ նրա՝ դա կարող է սրել իրավիճակը։ Այս մասին MSNBC-ի եթերում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ոչ թռիչքային գոտի՛՛ հայտարարելը կպահանջի հարկադիր կատարում, եւ դա, ըստ էության, կնշանակի, որ ամերիկյան զինված ուժերը կխոցեն ինքնաթիռներ, ռուսական ինքնաթիռներ՛՛:

Նա նաեւ հավելել է. ՛՛Սա կարող է մեզ տանել Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության: Եվ դա այն է, ինչը նախագահը չի ցանկանում անել՛՛:

Փսակիի խոսքով՝ վարչակազմը բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ զորքերը չեն կռվի ռուսական զորքերի դեմ, քանի դեռ ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին համապատասխանող իրավիճակ չի ստեղծվել:

Նա վստահեցրել է, որ Բայդենի վարչակազմը ցանկանում է ՛՛մեղմացնել հռետորաբանությունը եւ էսկալացիան՛՛ այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայեց երկրի զսպման ուժերը բարձր պատրաստականության վիճակի բերել:

՛՛Ռուսները, ներառյալ նախագահ Պուտինը՝ որպես Ռուսաստանի առաջնորդ, պարտավորվել է միջուկային սպառնալիքը նվազեցնելու քայլեր ձեռնարկել: Բոլորը գիտեն, որ այս պատերազմում չի կարելի հաղթել՛՛,- ասել է Փսակին:

Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն ունի ՛՛իր սեփական նախապատրաստությունները՛՛ եւ ինքն իրեն պաշտպանելու հնարավորություններն ու միջոցները, բայց ՛՛երկիրը չի բարձրացրել իր մարտական պատրաստականության մակարդակը՛՛:

՛՛Մենք չենք փոխել մեր գնահատականն այս առումով, բայց պետք է նաեւ շատ հստակ տեսնենք, թե ինչպես է նա օգտագործում սպառնալիքները՛՛,- ասել է Փսակին:

  • Կիսվել: