շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Սոցիալիստ Սեգուրուն հաղթում է Պորտուգալիայի նախագահական ընտրություններում

Սոցիալիստ Սեգուրուն հաղթում է Պորտուգալիայի նախագահական ընտրություններում

Սոցիալիստական ​​կուսակցությունից թեկնածու Անտոնիու Ժոզե Սեգուրուն հաղթանակ է տանում Պորտուգալիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Այս մասին հայտնում է EFE գործակալությունը։

Քվեների ավելի քան 95%-ի հաշվարկից հետո նա ստացել է 66,14% ձայն։ Սեգուրոյի մրցակիցը՝ ծայրահեղ աջ «Chega!» («Բավական է») կուսակցության թեկնածու Անդրե Վենտուրան, ստացել է ընտրողների ձայների 33,86%-ը։

Պորտուգալիայի աջ կենտրոնամետ կառավարության ղեկավար Լուիշ Մոնտենեգրոն արդեն հայտարարել է, որ պատրաստ է  Սեգուրուի հետ «դրական և կառուցողական» համագործակցության։

 

  • Կիսվել: