SOCAR-ը հայտարարել է, որ Բաքուն ռուսական գազի դիմաց ռուբլով չի վճարի
Բաքուն ռուսական գազի դիմաց ռուբլով չի վճարի, հայտարարել է SOCAR նավթային ընկերությունը, տեղեկացնում է Ինտերֆաքս-ը:
Նշվում է, որ SOCAR-ից հայտնել են. ՛՛Լրատվամիջոցներում տեղեկություն շրջանառվեց, որ Ադրբեջանի Հանրապետությունը ռուբլով կվճարի Ռուսաստանից ներկրվող գազի դիմաց: Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը՛՛:
Ռուսական գազի մատակարարումն Ադրբեջան ներկայումս իրականացվում է բնական գազի սեզոնային փոխանակման մասին համաձայնագրի շրջանակներում, որը ստորագրվել է 2021 թվականի հուլիսին ՛՛Ազերկոնտրակտ՛՛-ի և ՛՛Գազպրոմ՛՛-ի միջև: